Տնտեսագիտական ռեկտորի թեկնածուն ՀԱԿ անդամի դուստրն է, փոխնարարի ամուսինը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Զոյա

«Հրապարակը» գրում է․ «Երեկ ուշ երեկոյան սուպեր նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ տեղեկացնում է, որ տնտեսագիտական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ փոխադարձ  համաձայնության են եկել և Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը։ 

Մեզ հայտնի դարձավ, որ Հայրապետյանի փոխարեն ցանկանում են նշանակել  նրա ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանին։ Այս նշանակումը նրանով է ուշագրավ, որ տիկին Գալոյանը ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի աղջիկն է, և դեռ 2019 թվականի մայիսի 13-ին նրա նշանակման ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացել։

Ինչպես ասաց մեր աղբյուրը, Դիանա Գալոյանի նշանակումը և Ռուբեն Հայրապետյանի՝ աշխատանքից նշանակմանն ու ազատմանը մեծապես նպաստել է կրթության և գիտության փոխնախարար Գրիշա Թամրազյանը, որը Դիանա Գալոյանի ամուսինն է»։