ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 22, 24News
Օգոստոսի 22-ին՝ ժամը 09:41-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության կողմից ԱԻՊԾ ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Արցախի Հանրապետությունում գրանցվել է երկրաշարժ, տեղեկացնում են Արցախի ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Էպիկենտրոնը գտնվում էր Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքից 9 կմ հյուսիս-արևմուտք:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ (3.4 մագնիտուդ), խորությունը՝ 10 կմ:
Երկրաշարժն առավել ուժգին զգացվել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն, Հաթերք, Գետավան համայնքներում: