Լերմոնտովոյում 25-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու որովայնին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Օգոստոսի 11-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նորքի 33-ամյա մի բնակիչ: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողը մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.30-ին, Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի Այգեգործական փողոցում անհայտ անձանց հետ վիճաբանելիս: 

Նախապատրաստված նյութերը տարածքային կարգով ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին:

Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Երևանի, Բակունցի փողոցի 25-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 19-ին, հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, կասկածվողը ներկայացել է բաժին և խոստովանել, որ Լերմոնտովո գյուղի Այգեգործական փողոցում տուժողի հետ ծագած վիճաբանության ժամանակ դանակով 2 անգամ հարվածել է նրա որովայնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հացագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: