Ամուլսարը հանք չի՛ դառնալու, որ մի օր մոռանամ, հիշեցրե՛ք, խնդրում եմ․ «Քաղաքացու որոշում»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Ամուլսար

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Այսուհետ ամեն առավոտ, մինչև Ամուլսարի հանքի մասին խոսակցությունների փակման պահը, հիշեցնելու եմ, որ․

Ամուլսարը հանք չի՛ դառնալու։

Հայաստանը դրանից շահելու ա առողջությո՛ւն, բնությո՛ւն, ժողովրդավարությո՛ւն, մաքուր տնտեսությո՛ւն, ինքնուրույնություն։ Հայաստանը դրա դիմաց վճարելու ա ՈՉԻՆՉ։

Որ մի օր մոռանամ, հիշեցրե՛ք, խնդրում եմ»։