Ողջի գյուղում այրվել է մոտ 800 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 22, 24News

անասնակեր

«911» ծառայությանն օգոստոսի 21-ին, ժամը 14:27-ին  ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ողջի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել՝ 18:45-ին: Այրվել են մոտ 800 հակ անասնակեր և մոտ 300 հակ ծղոտ: