Բերում ենք ամենքիդ հայրապետական մեր սերն ու օրհնությունը ծննդյանս առիթով. Գարեգին Բ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ֆեյսբուքում արձագանքել է իր ծննդյան օրվա առթիվ հնչած շնորհավորանքներին:

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը ծննդյան Մեր տարեդարձի առիթով հղված բազում շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար:

Աղոթում ենք, որ Ամենազորն Աստված Իր օրհնության ու առատ շնորհների մեջ առաջնորդի բոլոր հայորդիների կյանքը` պայծառացնելով այն բազում հոգեշահ և ազգօգուտ իրագործումներով:

Հայցում ենք նաև, որ Տերը Իր Սուրբ Աջով պահապան լինի և անվրդով խաղաղություն ու բարի առաջընթաց պարգևի հայրենի մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին»,- նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում: