Կադրային փոփոխություններ՝ ոստիկանությունում․ Օսիպյանը նշանակումներ է արել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Օսիպյան

Օգոստոսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ Վ. Օսիպյանի՝ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սուրիկ Ջանիկյանը իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ։

Վ. Օսիպյանի մեկ այլ համանով ոստիկանության Գավառի բաժնի պետ Արա Քոչարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ Ստեփան Հակոբյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզայիյն վարչության պետի տեղակալի (նույն ինքը՝ շտաբի պետ) պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտունու բաժնի պետ։