ՊՆ-ին 2,161 մլրդ դրամ կտրամադրվի՝ մարտական ծառայության պայմանների բարելավման համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ավելացնել բյուջեի եկամուտները և ծախսերն ու 2,161 մլրդ դրամ տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանմամբ՝ այդ 2,1 մլրդ դրամը ՊՆ-ին մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով է տրամադրվում:

Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019թ-ին մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով:

Ըստ նախագծի՝ մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում 2019թ. ստացման ենթակա ապրանքների դիմաց չբավարարող մասով վերաբաշխումների իրականացում կա, և կարգավորման նպատակն է Մատակարարման ենթակա ապրանքների դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավորությունների ստանձնման և պայմանագրերի կնքման հնարավորությունների ապահովումը: