ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, հղում անելով «Հրապարակ» թերթին, գրել էինք, որ նախարարը Ռուբեն Հայրապետյանի փոխարեն ցանկանում են նշանակել նրա ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանին։
«Այս նշանակումը նրանով է ուշագրավ, որ տիկին Գալոյանը ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի աղջիկն է, և դեռ 2019 թվականի մայիսի 13-ին նրա նշանակման ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացել։
Ինչպես ասաց մեր աղբյուրը, Դիանա Գալոյանի նշանակումը և Ռուբեն Հայրապետյանի՝ աշխատանքից նշանակմանն ու ազատմանը մեծապես նպաստել է կրթության և գիտության փոխնախարար Գրիշա Թամրազյանը, որը Դիանա Գալոյանի ամուսինն է»,-գրել էր թերթը։