Հայտնի է օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի 3-րդ մենամարտի վայրն ու օրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1

 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` հետևորդներին տեղեկացնելով, թե երբ է MMA -ի մրցաշարում իր երրորդ մենամարտի օրը։

«Սեպտեմբերի 7: Մոսկվա: Լուժնիկի։ Կայանալիք MMA -ի մրցաշարում կանցկացնեմ իմ երրորդ մենամարտը։ Մուտքն ազատ է։ Կհանդիպենք այնտեղ»,- գրել է նա։