Ինքնասպանության փորձ՝ Երևանում․ 44-ամյա քաղաքացին վնասել է ձախ նախաբազուկը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

նախաբազուկ

Օգոստոսի 21-ին՝ ժամը 22:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցում ոստիկանության բաժանմունքի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին (Լուսինե Ն., ծնված 1975 թ.) վնասել է ձախ նախաբազուկը: Շտապօգնության աշխատակիցները Լուսինե Ն.-ին  տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը՝  հոգեբանական աջակցություն: