Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Իրավական

ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և Կարամելի Հարութ մականունով հայտնի Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքերi առթիվ հարուցված քրեական գործերը կարճվել են: Այդ մասին 24News-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ 

Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի` անձի մահվան հիմքով։ Իսկ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով: 

Հիշեցնենք, որ Կարապետյանը սպանվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին «Այգի» ռեստորանային համալիրում հնչած կրակոցներից. նրա սպանության մեջ կասկածվում էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը։ Դեպքից հետո Ղարագյոզյանը, ըստ նախնական վարկածի՝ Զովունիի արտադրամասերից մեկի տարածքում ինքնասպանություն էր գործել: