Մաքրման աշխատանքներ՝ «Սևան» ազգային պարկի Նորաշեն և Ծովազարդ համայնքների առափնյա տարծքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 22, 24News

շրջակա միջավայրի նախարարություն

Ս/թ օգոստոսի 24–ին՝ Սևանա լճի պաշտպանության օրվա կապակցությամբ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության Ջրային կոմիտեի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, ինչպես նաև Եվրոպական միության ջրային նախաձեռնություն պլյուս (ԵՄՋՆ+)  ծրագրի ֆինանսական աջակցությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի 18 համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ իրականացնում է մաքրման աշխատանքներ «Սևան» ազգային պարկի Նորաշեն և Ծովազարդ համայնքների միջև ընկած մոտ 500 մետր առափնյա տարածքում:

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը կմասնակցեն նաև Եվրոպական Միության «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամները։

Սևանա լճի աղտոտվածության և ջրային ռեսուրսների խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով` մաքրման աշխատանքներին կհաջորդի Սևանա լճի ավազանի հիմնախնդիրներին նվիրված  մամուլի ասուլիսը, որին կմասնակցեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի, Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, Գեղարքունիքի մարզպետարանի, Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի և ԵՄՋՆ+ ծրագրի ներկայացուցիչներ։