Պոլիտեխնիկի ուսումնասիրությունն ավարտվել է․ ՊՎԾ-ն հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Պոլիտեխ

Հայաստանի հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ պոլիտեխնիկի ուսումնասիրությունը։ Հայտարարությունը՝ ստորև․

«ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը ներառել է 2015-2019 թվականները:

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների որոշ ընթացակարգերի, ձեռք բերված գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև ուսանողական սննդի կետում սննդապահովման կազմակերպման գործընթացներում։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և վերջինիս վերաբերյալ վերահսկվող օբյեկտի կարծիքն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով»։