Գիտեի, որ բուն ասելիքը թողած՝ կֆիքսվեին "անգրագետ հարևան Պողոսի" վրա․ Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 22, 24News

բաբկեն թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ շարունակելով Ամուլսարի թեման կրկին գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում։ 

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

Նախորդ գրառումիցս որոշ մարդիկ ֆիքսվեցին "անգրագետ հարևան Պողոսի" վրա։ Գիտեի, որ բուն ասելիքը թողած՝ դա կսկսեն քննարկել։
Էլի եմ կրկնում. այո, կան սպեցիֆիկ գիտելիքներ և տեղեկացվածության որոշակի մակարդակ պահանջող հարցեր, որտեղ հանրաքվեն չի կարելի, ու պայմանական "անգրագետ Պողոսներին" պետք չի դնել որոշում կայացնելու բեռի տակ։ Ու շեշտել էի՝ կոնկրետ դեպքերում։
Միգուցե "անգրագետ" ձևակերպումը կոպիտ էր, համաձայն եմ՝ կարող էի դրա փոխարեն ասել "ոչ բավարար գրագիտության մակարդակ ունեցող", բայց էությունը դրանից չէր փոխվի։
Ով համաձայն չի՝ թող ինքն իրեն հարց տա. իր համար կարևոր որոշում ընդունելիս ինքը կցանկանա՞ր, որ ոչ կոմպետենտ մարդիկ ազդեին որոշման վրա։
Մեր խնդիրների մեծ մասը երևի հենց էդտեղ է. բուն խնդիրը կամ ասելիքը թողած՝ ֆիքսվում ենք բառերի կամ անձերի վրա։
Իսկ իմ հարևան Պողոսը ինքն էլ ընդունում է, որ կարևոր հարցերին խառնվելը իր խելքի բան չի։

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ պատգամավորը կրկին գրառում էր արել, որտեղ նշել էր, որ որ Ամուլսարի հարցով հանրաքվեն լավագույն տարբերակը չէ, քանի որ ժողովուրդը երբեմն կարող է սխալվել։