Լեռնամետալուրգիայի ինստիտուտից գողություն կատարելու պահին 19-ամյա երիտասարդը բռնվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1

Օգոստոսի 21-ին՝ ժամը 07.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կորյունի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի:

Ժամը 04։45-ին նա, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել Լեռնամետալուրգիայի ինստիտուտ, սակայն բռնվել է անվտանգության աշխատակցի կողմից: 

Նախապատրաստվում են նյութեր: