Մալաթիայի ոստիկանները բացահայտել են մեքենաներից կատարված գողությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 22, 24News

ոստիկանություն_

Օգոստոսի 17-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ րոպեներ առաջ կոտրել են Բաբաջանյան փողոցում կայանված իր «Մազդայի» ապակին և սրահից գողացել պայուսակը:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էր ձեռնարկում, երբ ժամը 14.25-ին բաժնում ստացվեց նույնատիպ մեկ այլ ահազանգ: Այս անգամ կոտրել էին Իսակովի պողոտայում կայանված «Մերսեդեսի» ապակին և սրահից գողացել դրամապանակ, որում եղել էր փող ու քարտեր:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել է Իսակովի պողոտայի բնակիչ 18-ամյա մի երիտասարդ: Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և մասամբ ներկայացրել գողոնը:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: