Հայկ Մարությանի և նրա տեղակալների ունեցվածքը՝ դրամով, դոլարով, եվրոյով և չեխական կրոնով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Հասարակություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2018թ․ փոխառել է 1 մլն դրամ, որը վերադարձրել է տարեվերջին։ Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ քաղաքապետի դրամական միջոցները կազմել են 9,5 մլն դրամ, 190 հազ․ դոլար, 10 հազ․ եվրո և 934 հազ․ չեխական կրոն։ 

Հայկ Մարությանի հարկային տարվա եկամուտը կազմել է 11 մլն դրամ, որի մի զգալի մասը գոյացել է վարձակալության դիմաց ստացած վճարից՝ չեխական կրոնով։ Եկամտի մյուս մասը գոյանում է աշխատավարձերից։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի դրամական միջոցները, ըստ հայտարարագրի, 2018թ․ կազմել են 700 հազ․ դրամ և 4500 դոլար։ Հարկային տարվա եկամուտը կազմել է 6,2 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձերից։

Երևանի քաղաքապետի  տեղակալներից Սերգեյ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 16 մլն դրամ և 18 հազ․ դոլար։ Տարվա ընթացքում նա փոխառել է և վերադարձրել 3000 և 1000 դոլար արժողությամբ գումար։ Հարկային տարվա եկամուտը կազմել է 2,8 մլն դրամ։

Երևանի մեկ այլ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի դրամական միջոցը 2018թ․ կազմել է 4,5 մլն դրամ։ Իսկ Հարկային տարվա եկամուտը կազմել է 3,2 մլն դրամ։