Որսորդական սեզոնին որսը կթույլատրվի չորեքշաբթի, շաբաթ, կիրակի և տոն օրերին․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը որսի իրավունքի տրամադրման արժեքի բարձրացման և որսի օրերի կրճատման խնդրի վերաբերյալ։

«Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ ինձ է փոխանցվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը որսի իրավունքի տրամադրման արժեքի բարձրացման և որսի օրերի կրճատման խնդրի վերաբերյալ, որը կարող եք տեսնել կից։

Կարևոր եմ համարում ընդգծել, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել 2019-2020 թթ. որսորդական սեզոնի ժամանակ որս իրականացնել չորեքշաբթի, շաբաթ և կիրակի, ինչպես նաև տոների և հիշատակի օրերին՝ նախապես պլանավորված միայն շաբաթ և կիրակի օրերի փոխարեն», - գրել է Մարուքյանը։

Ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որսորդությամբ զբաղվելու կարգի փոփոխությունն անհիմն է ու ենթակա է վերանայման, և որ ի պաշտպանություն որսով զբաղվող քաղաքացիների իրավունքների՝ դիմել է ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։

1
1