Խարկովի շրջանային խորհրդի հայազգի պատգամավորը վրաերթի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1

Խարկովի շրջանային խորհրդի հայազգի պատգամավոր Արամայիս Հովհաննիսյանը դարձել է  մասնակիցը վրաերթի է ենթարկվել: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, պատահարը տեղի է ունեցել Չուգուևի շրջանում, երբ նա ճանապարհին մեքենայից դուրս է եկել՝ անիվը փոխելու:

«54-ամյա վարորդը կայանել է Կիև-Խարկով-Դոլժանսկի մայրուղում մեքենայի անիվը փոխելու համար: Այդ պահին նրան հարվածել է Chevrolet Lacetti-ն»,- հայտնել են լրատվամիջոցին:

Պատգամավորն ինքնուրույն դիմել է հիվանդանոց, որտեղ ախտորոշել են կոճի կոտրվածք, և բուժզննությունից հետո գնացել է տուն: