ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 22, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրից դուրս է եկել, որպեսզի այդ համաձայնագրով արգելված հրթիռների փորձարկում իրականացնի։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Կարող եմ ասել, որ հիասթափված ենք այն բանից, ինչ տեսնում ենք։ Ցամաքային տեղակայման միջին հեռահարության հրթիռների փորձարկումը հակասում է արգելքին եւ սրում միջազգային անվտանգության եւ հատկապես Եվրոպայում անվտանգության հետ կապված խնդիրները»,- ասել է Պուտինը Ֆինլանդիայի նախագահի հետ բանակցությունների ժամանակ, ուշադրության հրավիրելով այն հանգամանքը, որ ամերիկացիները չափազանց արագ կերպով են փորձարկում իրականացրել, համաձայնագրից դուրս գալուց հետո։