Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Այս մասին հայտնում են կառավարության կայքէջից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վարոս Սիմոնյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ: