Սերժ Սարգսյանի առանձնատո՞ւնն է կառուցվում. Մոնումենտում ակտիվ շինարարություն է (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Մամուլում շրջանառվում է, որ Մոնումենտի տարածքում՝ ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար առանձնատուն է կառուցվում: Նշվում է, որ առանձնատունը ռուսաստանաբնակ գործարար Կամո Ավագումյանի անունով է: 24News-ի նկարահանող խումբը եղել է տարածքում և ֆիքսել, որ այնտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Պաշտոնաթող նախագահի գրասենյակից առայժմ չեն հաստատում առանձնատան կառուցման վերաբերյալ լուրերը:                            

Լրագրող` Մերի Մարտիրոսյան                                   

Օպերատոր` Արթուր Հարությունյան