Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

/

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության առաջին փուլին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվության եւ հասրակայնության հետ կապերի վարչությունից։

Հայ խաղաղապահները զորավարժության ընթացքում ցուցաբերել են պատրաստվածության և փոխգործակցության բարձր մակարդակ`հաջողությամբ կատարելով առաջադրված խնդիրները: