Այգեշատում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

.

Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանն օգոստոսի 22-ին՝ ժամը 17:09-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:39-ին: Տուժածներ չկան:

Արարատյան փողոցի թիվ 3 տան դրմաց գտնվող Հայկ Գ.-ին պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: