ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
«Պետք է գիտակցել, որ ցանկացած հանք վնաս է հասցնում, բայց դրա հետ միասին պետք է հասկանալ այն ռիսկերը, որոնց առջև հիմա ենք կանգնած»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ հանքի շահագործման ռիսկերի բացատրություններն ավելի շատ քաղաքական դաշտում են։
«Դրա համար խնդիրը պետք լինի հետևյալը՝ ո՞րն է լինելու լուծումը՝ մի քանի սցենարով։ Արդյո՞ք անվտանգության մեխանիզմներն ապահովել ենք այնքան, որ նվազագույնի վրա լինի, և չկորցնենք մեր իմիջը։ Միգու՞ցե կարող ենք հիմա զարկ տալ այլ ճյուղերին և հասկանալ, որ Լիդիանի ղեկավարության հետ կարող ենք նստել, ասել՝ ձեզ փոխհատուցում ենք ձեր այս ներդրումները, մոռացե՛ք ՀՀ-ն։ Այսօրվա դրությամբ լուծումը չի կարող լինել միայն՝ հանքն աշխատի, թե՝ ոչ»,- ասել է նա։
Պողոսյանը կարծում է, որ «իմքայլականների» տարակարծությունն այս հարցի շուրջ դրական է։
Շարունակությունը՝ տեսանյութում։