«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Ֆ91 Դյուդելանժ»-ին՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

  ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News    

 

.

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն սեփական հարկում 2:1 հաշվով հաղթանակով ավարտեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի»-ի հետ հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`հայկական ակումբը հաղթական գոլը խփեց խաղի ավելացված ժամանակի 3-րոպեին:

«Արարատ-Արմենիա» ակումբը հանդիպումը սկսեց ավելի վստահ և վտանգավոր գրոհներով, որի արդյունքն էլ երկար սպասեցնել չտվեց: Արդեն 22-րդ րոպեին Պաշովի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լիման:

Երկրորդ խաղակեսում՝ խաղի 68-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը: Գնդակ հեղինակեց Դանել Սինանին: Հայկական ակումբը կարողացավ հաղթանակ կորզել մրցավարի ավելացված ժամանակի 3-րդ րոպեին: Հայաստանի գործող չեմպիոնի կազմում հաղթական գոլը խփեց Իլյա Անտոնովը:

Թիմերի միջև պատասխան հանդիպում կկայանա օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում: Դիմակայության արդյունքում հաղթողը կստանա Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր: