Քուրդ զինյալները հարձակվել են թուրք ուժայինների վրա

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

/

Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Շըրնաք նահանգում բախումներ են տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և տեղի ժանդարմերիայի աշխատակիցների միջև։ Այս մասինյ գրում է Էրմենիհաբերը:

Ըստ Շըրնաքի նահանգապետարանի հայտարարության՝ տեղի ունեցածի հետևանքով սպանվել է ժանդարմերիայի 3 աշխատակից, ևս 1 հոգի վիրավորվել է։

Քուրդ զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով տարածքում օդային և ցամաքային օպերացիա է սկսվել։

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Քուրդ զինյալների դեմ գործողությունները ընթանում են ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Ըստ թուրքական կողմի՝ PKK-ի գլխավոր ռազմաբազան գտնվում է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ Թուրքիայի օդուժը հաճախ հրթիռակոծություններ է իրականացնում։