Շիրակ գյուղում այրվել է 40 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

.

Արտակարգ իրավիճակների նախարարության 911» ծառայությանն օգոստոսի 22-ին՝ ժամը 12:11-ին, «ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Թաքյուն» կոչվող սարի լանջին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:14-ին, մարվել՝ 15:16-ին: Այրվել է 40 հա խոտածածկույթ: