ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ են հասել, որ հայրենի իրավապահները հարամել են ՀՀԿ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի Հայաստան վերադարձը։ Հիշեցնենք՝ հեղափոխությունից հետո նա հեռացել էր երկրից և վերադարձել է միայն օրեր առաջ՝ օգոստոսի 17-ին։
Սակայն, որպեսզի վերադարձը փառահեղ լինի, նա և իր ազգուտակը, ընկերները որոշել են տպավորիչ դիմավորում կազմակերպել։ Մեծ խմբով՝ մոտ 300 հոգի, գնացել են օդանավակայան, որ փառքով-պատվով դիմավորեն գեներալին։
Բայց օլիգարխներ, գողականներ չհանդուրժող իշխանությունը վաղօրոք տեղեկացել է այդ մասին, և հենց իրավապահներն են նրան գնացել դիմավորելու, ու Սարոյանի ոտքը գետնին չկպած՝ վերցրել-տարել են, թե՝ նույնիսկ վարչապետին սենց չեն դիմավորում, դու քանի՞ գլխանի ես։
Մի քանի ժամ պահել, ապա բաց են թողել։ Գուցե ինչ-որ բաներ հիշեցնելուց և դաս տալուց հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: