Տավուշում զինծառայող տեղափոխող բեռնատար է շրջվել. 11 զինվոր հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

վթար

Տավուշի մարզում օգոստոսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03:30-ի սահմանում դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 25-ամյա Խորեն Գ.-ն, 26-ամյա Ծովակ Ա.-ն, 26-ամյա Սամսոն Հ.-ն, 27-ամյա Արթուր Պ.-ն, 29-ամյա Ֆրոնտիկ Ս.-ն, 25-ամյա Ֆրունզիկ Պ.-ն, 29-ամյա Անդրանիկ Հ.-ն, 25-ամյա Արսեն Ե.-ն, 25-ամյա Վահե Հ.-ն, 27-ամյա Էդգար Հ.-ն եւ 32-ամյա Հայկ Շ.-ն թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Վիրավորներից մի մասին ավտոմեքենայից դուրս են բերել զինծառայողները, մի մասին էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը:

Ըստ աղբյուրի՝ բոլոր վիրավորները պայմանագրային զինծառայողներ են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: