Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

վթար

Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզում խոշոր ավտովթար է եղել։ Ժամը 03:30-ի սահմանում դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ՊՆ-ի՝ «ГАЗ 66» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով 11 զինծառայող թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։

Վիրավորներից մի մասին ավտոմեքենայից դուրս են բերել զինծառայողները, մի մասին էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը: