Հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 23, 24News

հրդեհ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 12:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել ժամը 13:25-ին, մարվել՝ 13:48-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 21 քմ) և մոտ 5 քմ խոտածածկույթ: