Զովունի գյուղում բախվել են «Opel»-ն ու «ГАЗ 53»-ը․ վթարի մեղավորը խոտով բարձված մեքենան է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

վթար

Օգոստոսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմանում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «ГАЗ 53 А» մակնիշների ավտոմեքենաները։ Այդ մասին հայտում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել է «ГАЗ 53»-ը, որը բարձված է եղել խոտով։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։