ԱԺ նախագահը ՀՀ քաղաքացիներին շնորհավորել է անկախության հռչակագրի 29-րդ տարեդարձի առիթով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 23, 24News

Արարատ միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է  ՀՀ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:

Այս մասին Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, 29 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, տրամաբանական հանգրվանի հասցնելով եռամյա համազգային շարժումը, ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ»: