Սփյուռքյան «Հայկական Վերածնունդը» կոչ է անում Ամուլսարի հարցը լուծել հանրաքվեով

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

հայկական

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ կոչ անելով խնդիրը լուծել հանրաքվեի ճանապարհով։ Հայտարարությունը՝ ստորև.

«Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը ուշադրությամբ հետեւում եւ մասնակցում է Ամուլսարի հանքի հետ կապված թեժ քննարկումներին. ակնհայտ է, որ հանքի շահագործումը պարունակում է խոշոր բնապահպանական ռիսկեր, որոնց լիարժեք կառավարումը գործնականում ոչ ոք չի կարող երաշխավորել:

Հասկանում ենք նաեւ վարչապետի ներկայացրած փաստարկները, որոնք միտված են հարցը ի շահ պետության եւ բնակչության կարգավորելուն, եւ որպես այդպիսիք դրանք բավականին ծանրակշիռ են:

Այնուամենայնիվ, ելնելով խնդրի խիստ մեծ ծավալներից Հայաստանի ողջ բնակչության համար, եւ նկատի ունենալով երկու կողմերի ներկայացրած հնարավոր երկարաժամկետ հետեւանքները, մենք առաջարկում ենք ՀՀ կառավարությանը եւ Վարչապետին այս հարցում ինքնուրույն որոշում չկայացնել: Վարչապետ Փաշինյանին կոչ ենք անում Ամուլսարի հանքի շահագործման հարցը ներկայացնել համապետական հանրաքվեի եւ ըստ ժողովրդի կամքի կայացնել վերջնական որոշում:

Վարչապետին կոչ ենք անում նաեւ վերագնահատել Հայաստանում մետաղական հանքերի բնապահպանական ազդեցությունը եւ նրանց նկատմամբ կիրառել ավելի բարձր ստանդարտներ, իսկ որոշներին փակել արդեն իսկ պատճառած զգալի վնասների պատճառով»: