Խարդախության մեջ մեղադրվող 39 -ամյա տղամարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 23, 24News

հետախուզվող

Օգոստոսի 22-ին՝ ժամը 08.30-ին, Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վիլնյուսի փողոցից բերման է ենթարկվել 39-ամյա Ցոլակ Գ.-ն, որը օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով: