«1915-ին Թալեաթին աջակցող հայեր կային, ցավոք, այսօր ևս կան»․ Փայլանը՝ Մարգար Եսայանի մասին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Գարո

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր,  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներակայացուցիչ Մարգար Եսայանը իշխանամետ «Akşam»-ում հոդված է հրապարակել: Այդ մասին հայտնում է Ermenihaber-ը։ 

Ըստ աղբյուրի՝ Եսայանը, անդրարդառնալով ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի և նույն կուսակցության պատգամավոր Էբրու Գյունալի՝ Լատինական Ամերիկա կատարած այցին, գրել է․

«Երկու ԺԴԿ-ական պատգամավոր շրջագայության են դուրս եկել Հարավային Ամերիկայում։ Միջազգային ուժերից խնդրել են միջամտել Թուրքիայի գործերին։

Երկիր առ երկիր, խորհրդարան առ խորհրդարան շրջելու և միջազգային ուժերից Թուրքիայի գործերին միջամտել խնդրելու նրանց այս վարքագիծը ինձ ժամանակի մեքենայով տեղափոխեց նախորդ դարասկիզբ։ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և ԺԴԿ-ն դաշնակցականներից ու հնչակյաններից ավելին են, բայց պակաս չեն», - գրել է ԱԶԿ-ական պատգամավորը՝ նշված ուժերի գործունեությունը որակելով որպես «քաղաքական մուրացկանություն»։

ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի միկրոբլոգում բավական  խիստ գրառմամբ անդրադարձել է վերոհիշյալ հոդվածին:

«Լատինական Ամերիկայում մեր բոլոր հանդիպումների ժամանակ մենք միայն կոչ ենք արել աջակցել Թուրքիայի ժողովրդավարական ուժերին։ Սա ակնհայտ զրպարտություն է։ Եթե ասվածները չապացուցես, ուրեմն զրպարտիչ ես, Մարգա՛ր։

1915-ի ապրիլի 24-ին ձերբակալման ենթակա հայերի ցուցակները կազմելիս Թալեաթ փաշային աջակցող հայեր էլ կային։ Ցավոք, այսօր ևս կան»: