Արցախի նախագահը կոմպոզիտոր Ռ․ Ամիրխանյանի հետ քննարկել է Արցախի մշակութային ոլորտի հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 23, 24News

Բակո Սահակյան, Ռոբերտ Ամիրխանյան

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել անվանի կոմպոզիտորին Արցախի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի համար՝ կարեւոր համարելով նրա խորհուրդներն ու ներդրումը մեր հանրապետության մշակութային կյանքում: