Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից․ Վարագյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Հասարակություն

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը աշխատանքից չազատել կենտրոնի աշխատակիցներին։

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի ուսանողներ, հուլիսի 20-ի հոգաբարձուների խորհրդի հարցման կարգով անցկացված ապօրինի նիստով ակնհայտ քաղաքական դրդապատճառներով փորձ կատարվեց լուծարել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որպեսզի ինձ ազատեն աշխատանքից՝ նպատակ ունենալով համալսարանականների շրջանում սերմանել այլակարծության նկատմամբ վախ և սարսափ: Հուլիսի 23-ին ես և ուսանողների հետ տարվող կենտրոնի աշխատակիցները ծանուցում ստացանք, որ օգոստոսի 26-ից նախատեսում են մեզ ազատել աշխատանքից: Այս ընթացքում կենտրոնի աշխատակիցների հետ դատական կարգով բողոքարկել ենք այդ ապօրինի որոշումը, իսկ այսօր տեղեկացանք, որ դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից: Պայքարը հանուն իրավունքների և արդարության շարունակվում է»,-գրել է Վարագյանը։

Հասարակություն