Էնքան ա վանկարկել «Ամուլսարն առանց հանքի», ձենը կտրվել ա. Փաշինյանը՝ ջերմուկի բնակչին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 23, 24News

փաշինյան878

Ջերմուկում շրջայցի ժամանակ մի կին մոտեցավ վարչապետ Փաշինյանին և պնդրեց, որ պատմի, թե ինչպես է կայացվել Ամուլսարի հանքի շահագործման որոշումը:

Մինչ Փաշինյանը փորձում էր լսել կնոջը, ջերմուկցիները բղավում էին «Ամուլսարն առանց հանքի»: Փաշինյանը կոչ արեց դադարել վանկարկումները, որպեսզի կարողանա լսել կնոջը:

«Էս կնոջ ձայնը ցածր ա, հիմա, որ դու էլ ընտեղից ասես, ո՞նց ա խոսալու էդ կինը: Էնքան ա վանկարկել «Ամուլսարն առանց հանքի», ձենը կտրվել ա», - դիմելով ջերմուկցիներից մեկին՝ ասաց վարչապետը:

Փաշինյանը խնդրեց կնոջը հակիրճ պատմել պատմությունը՝ նշելով, որ ժամանակի սղության պատճառով չի կարող լսել:

«Պարզ ա էլի, այդքան չեմ կարող, ռեգլամենտ կա: Չեմ կարող անընդհատ կանգնեմ», - ասաց վարչապետը՝ շարունակելով շրջայցը:

«Ժողովուրդը մեղք ա փակեք այդ հանքը», - ասաց կինը:

Նշենք, որ շրջայցի հետո Փաշինյանը կարճ ելույթ ունեցավ Ջերմուկի հրապարակում, իսկ այս պահին Փաշինյանը որոշ ջերմուկցիների հետ փակ հանդիպում է անցկացնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: