Շուշիում երիտասարդը վիճել է կնոջ հետ, ապա ապակու կտորով վնասել է դաստակները

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

վնաս

Ս. թ. օգոստոսի 22-ին Շուշիի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 01:00-ին շտապ բուժօգնության անձնակազմն օգնություն է ցուցաբերել ձախ և աջ դաստակների վնասվածքներ ստացած ՀՀ Էջմիածին քաղաքի բնակիչ, 1987 թ.ծնված Է. Մ-ին: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:

ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 00:50-ի սահմանում իրենց բնակարանում վիճաբանություն է առաջացել Է. Մ․-ի և իր կնոջ՝ Շուշի քաղաքի բնակչուհի, 2001 թ.ծնված Է. Ղ-ի միջև, որի ընթացքում Է. Մ-ն ապակու կտորով վնասել է դաստակները: Է. Մ․-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: