Դատարանի որոշման հիմքում այն ամենն է, ինչ ասել եմ ամիսների ընթացքում ԵՊՀ-ի մասին․ Վարագյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է արգելել Երևանի պետական համալսարանին ազատելու ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներին։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը։

«Մեր աշխատակիցների հետ դիմել ենք դատարան այդ ապօրինի որոշումը վիճարկելու համար, նաև միջնորդություն ենք ներկայացրել հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին։ Դատարանը բավարարել է մեր միջնորդությունը և պարտավորեցրել ԵՊՀ-ին, որ որոշումը չկայացնեն մինչև դատական վերջնական ակտը», - նշեց Վահագն Վարագյանը։

Կենտրոնի ղեկավարը շարունակեց պնդել, որ ապօրինություններ են կատարվել իշխանության նախաձեռնությամբ իրեն աշխատանքից ազատելու համար։ Ըստ նրա՝ դատարանի՝ ներկայացված միջնորդությունը բավարարելու հիմքում հենց իր կողմից ներկայացված փաստերն են։  

«Դատարանը, բավարարելով մեր միջնորդությունը, ապացուցեց, որ անօրիանականություն է կատարվել իշխանությունների դրդմամբ, հոգաբարձուների խորհրդի անդամներին ներքաշել են անօրինականությունների մեջ։ Դատարանի այս որոշման հիմքում այն ամենն է, ինչ ես ասել եմ այս ամիսների ընթացքում, բազմաթիվ փաստերը՝ սկսած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ապօրինի նիստից, նիստի օրակարգը չհաստատելուց, չհաստատված օրակարգում այդ հարցը չընդգրկելուց»,- ասաց Վահագն Վարագյանը։

Արդյոք կենտրոնի աշխատակիցներին աշխատանքից չազատելը ենթադրում է կենտրոնի չլուծարում հարցին, Վահագն Վարագյանը պատասխանեց, որ այս և իր կողմից բարձրացված մյուս հարցերը կքննվեն առաջիկայում տեղի ունեցող դատական նիստերի ընթացքում։ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավարը հայտարարեց, որ շարունակելու է  պայքարել իր և կենտրոնի աշխատակիցների իրավունքների համար և հանուն արդարության։ 

Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը հայտարարել էր, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հուլիսի 20-ի նիստում անօրինական ձևով՝ իշխանությունների միջամտությամբ, որոշում է կայացվել լուծարել կենտրոնը:

«Գոյություն ունի այս խնդրի քաղաքական մասը: Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, և կենտրոնը լուծարելով, ինձ աշխատանքից ազատելով՝ փորձում են համալսարանում այլակարծությունը ճնշել, - նշել էր Վահագն Վարագյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news