Այս պայթունավտանգ իրավիճակում ողջունում ենք վարչապետի որոշումը․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Անդրիաս

Անդրիաս Ղուկասյանի Հայ Կառուցողական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

«Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ և անմիջական շփումը համայնքի բնակիչների հետ:

Ջերմուկցիների արձագանքը Ամուլսարի հանքը բացելու պնդումներին վկայում է, որ ցանկացած փորձ՝ բիրտ ուժով կամ քրեական հետապնդումներով, լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին: Այս պայթունավտանգ իրավիճակում մենք ողջունում ենք վարչապետի որոշումը լրացուցիչ քննարկում կազմակերպել միջազգային փորձագետների հետ իրենց կողմից կատարված փորձագիտական եզրակացությունը պարզաբանելու համար:

Մենք կարևոր ենք համարում, որ այդ քննարկմանը մասնակցեն նաեւ քաղաքացիական հանրության եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որպեսզի քննարկումը լինի բազմակողմանի եւ լիարժեք:

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը մասնակցություն ունենալ այդ քննարկմանը:  Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում տվյալ մոտեցումը կլինի առավել արդյունավետ»: