«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում 3-րդ օրն է, ինչ հրդեհ է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

1

Օգոստոսի 23-ին, ժամը 11:30-ի դրությամբ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկում ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ (55 փրկարար), 4 ավտոսանդուղք իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:15-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։

Հրշեջ-փրկարարների անձնուրաց աշխատանքի շնորհիվ հաջողվել է կրակի օջախներից դուրս բերել մի քանի հարյուր տոննա տարբեր տեսակի և նշանակության ապրանքներ և բեռներ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news