Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Շարունակվում են ոստիկանության ուժեղացված ծառայությունները հանրապետության ողջ տարածքում:

Օգոստոսի 21-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում ուժեղացված ծառայություն իրականացրին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները:

Հայտնաբերվեցին և տարբեր կասկածանքներով բաժին բերման ենթարկվեցին մի շարք անձինք:
Ժամը 20-ն անց 45-ին Զեյթունի գերեզմանատան մոտից հայտնաբերվեց և բերման ենթարկվեց Երևանի 49-ամյա մի բնակիչ: Ոստիկանությունում պարզվեց, որ նա մայիսից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից կողոպուտի մեղադրանքով գտնվում է հետախուզման մեջ:
Ժամը 21-ն անց 50-ին, Դրոյի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության բաժին են ներկայացվել անչափահասներ, որոնցից մեկի մոտ հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված: Ըստ նախնական տվյալների՝ անչափահասներից մեկը փոխանցել էր մյուսին:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև միտումնավոր խախտումներ կատարող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներ: Բոլորը ենթարկվել են վարչական պատասխանատվության, որոշ մեքենաներ էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: