Փաշինյանը և իր թիմը սկսում են հասկանալ՝ ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ստորին բնազդներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

քաղաքական

«Ժողովրդի վարչապետի թիմը պետք է հասկանա, որ լեգիտիմությունը չի կարող լինել կառավարչական անճարակությունն ու քաղաքակական անմեղսունակությունը կոմպենսացնող միակ բաղադրիչը: Նախ, լեգիտիմությունը չի կարելի խառնել լեգալության հետ: Հետո, լեգիտիմությունը խիստ հարափոփոխ երևույթ է: Հնարավոր չէ երկար ձգձգել այս իրավիճակն ու փորձել ժողովրդական զանգվածներին ներշնչել, թե մենք ենք ալֆան և օմեգան, որովհետև լեգիտիմ ենք: Ուզեք-չուզեք, մենք ենք իշխանությունը, որովհետև լեգիտիմ ենք: Յոլա տարեք, որովհետև մենք լեգիտիմ ենք...»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

«Այն ինչ ասել էր ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, գուցե և ձևի մեջ ամենահաջող ձևակերպումներով չէր ասված, բայց բովանդակության մեջ հաստատապես ճիշտ էր: Բաբկեն Թունյանի սխալն այն էր, որ ոչ իր, ոչ էլ Փաշինյանի թիմից ցանկացած մեկի կողմից նման միտք հնչեցնելը լեգիտիմ չէ, որովհետև փողոցով իշխանության եկածի խոսքը լեգիտիմ չէ, երբ փողոցին մեղադրում է տգիտության մեջ: Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին, օգտվել փողոցի տրամադրություններից ու զավթել իշխանությունը: Հուսով եմ նաև, որ հասկանում են, որ լեգիտիմության բումերանգը պտտվել ու հետ է գալիս իրենց ուղղությանբ»,-գրել է Հակոբյանը: