Էրդողանը Սահակ եպիսկոպոս Մաշալյանին արտոնել է հասարակական վայրում սքեմ կրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019թ. օգոստոսի 9-ին թիվ 1416 հրամանագրով Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է տվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Նշենք, որ Թուրքիայում հասարակական վայրերում սքեմ կրելու իրավունք է տրվում միայն եկեղեցու տվյալ պահի առաջնորդին: Պետության կողմից նման արտոնության տրամադրումն ընկալվում է որպես կատարված ընտրության պաշտոնական հաստատում: