Դավիթ Տոնոյանն ընդունել է Իրանի դեսպանին․ Սեյեդ Քազեմ Սաջադին ավարտում Է առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

1

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում է  ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news