Նեյմարը «Բարսելոնայից» պահանջել է արագ լուծել իր տրանսֆերի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

1

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը «Բարսելոնայից» պահանջել է արագ լուծել իր տրանսֆերի հարցը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը դժգոհ է նրանից, որ կատալոնական ակումբը մինչև հիմա չի պայմանավորվել ՊՍԺ-ից իր տեղափոխության համար: 27-ամյա հարձակվողը մտադիր է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել նոր ակումբի հարցում: Սպասվում է, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, «Բարսելոնան» նոր առաջարկ կանի ֆրանսիական ակումբին:

Բացի այդ կատալոնցիները Նեյմարից պահանջում են հայտարարություն անել, որ նա ցանկանում է տեղափոխվել միայն «Բարսելոնա»: Բրազիլացին հրաժարվում է դա անել, քանի որ մտավախություն ունի, որ ՊՍԺ-ն թույլ չի տեղափոխվել «Բարսելոնա», և, իր խոսքերով, անհնար կդարձնի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը: